A
A
Թող շոգերն անցնի, նոր. Սերժ Սարգսյանն Արցախի հարցին չի անդրադարձել
Աջակցիր «Ա1+»-ինԱրագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների միակ պահպանված դամբարանին այցելելուց հետո ՀՀ երրորդ Սերժ Սարգսյանը, լրագրողի հարցին, թե հետևո՞ւմ է Արցախի հարցով զարգացումներին, չի պատասխանել:
«Այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ, տեղը չէ, թող շոգերը անցնի, նոր»,- ասել է նա:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլորին Սահմանադրության օրվա առիթով և մաղթել, որ բոլորն ամեն կերպ պաշտպանեն Սահմանադրությունը՝ անկախ նրանից՝ լա՞վ են համարում, թե՞ վատ։
«Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում մեկնաբանություններ տալ։ Ինչ կա, մեզ համար պարտադիր է»,- ընդգծել է նա: