Չեմպիոնը ջախջախեց փոխչեմպիոնին
Աջակցիր «Ա1+»-ինՉեմպիոնը ջախջախեց փոխչեմպիոնին
Այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Վերջին տուրի կենտրոնական խաղում հանրապետության նորընծա չեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց փոխչեմպիոն «Միկային»: Հանդիպումն անցավ փյունիկցիների առավելությամբ եւ ավարտվեց նրանց խոշոր հաշվով հաղթանակով` 4:0: «Փյունիկի» կազմում երեք գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Մարկոսը:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսին ասաց, որ գոհ է այն բանից, որ թիմը մրցաշրջանը ավարտեց հաղթական նոտայով:
«Միկայի» գլխավոր մարզիչ Բաբկեն Մելիքյանը թիմի պարտությունը բացատրեց նրանով, որ խաղը մարզական առումով ոչ մի նշանակություն չուներ, ուստի խաղացողները չկարողացան մինչեւ վերջ տրամադրվել հանդիպմանը:
Ի դեպ, խաղից առաջ հայտարարվեց, որ ՖԻՖԱ-ի մրցավար Կարեն Նալբանդյանն այս հանդիպումով հրաժեշտ է տալիս ակտիվ մրցավարությանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այդ առիթով նրանն հանձնեց դիպլոմ եւ թանկարժեք նվեր:
Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Ուլիսի» հարձակվող Արթուր Քոչարյանը, որը մեկ անգամ գրավեց «Արարատի» դարպասը եւ իր խփած գոլերի քանակը հասցրեց 15-ի: Նրանից մեկական գոլով ետ մնացին այս տուրում հեթ-տրիկի հեղինակ դարձած Արսեն Ավետիսյանն («Գանձասար») ու «Միկայի» աֆրիկացի հարձակվող Բոտի Դեմելը:
28-րդ տուր
«Կիլիկիա» - «Բանանց» 1:1
«Ուլիս» - «Արարատ» 3:2
«Փյունիկ» - «Միկա» 4:0
«Գանձասար» - «Շիրակ» 4:1
Ամփոփիչ աղյուսակ
Խ Մ
1. Փյունիկ 28 65
2. Միկա 28 58
3. Ուլիս 28 53
4. Բանանց 28 44
5. Գանձասար 28 38
6. Շիրակ 28 23
7. Կիլիկիա 28 20
8. Արարատ 28 14