Բացել լրահոսը Փակել լրահոսը
safe_image
A A
Հասարակություն

Փքման դեպքեր կան նաև Մարտունիում. ՍԱՏՄ ղեկավարը՝ կովերի անկման դեպքերի մասին

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեւորգի Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է աղմուկ հանած միջադեպին,երբ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Սեւանից ջուր խմելուց հետո կենդանիներ են սատկել։

Նա մասնավորապես գրել է.

«Թարմացված։ 
Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել:

Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են:
Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ: 
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները: 
Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր»: