Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավունքի հետքերով #13 Հոգեկան առողջություն ունեցող մարդկանց հարկադիր հոսպիտալացումն անթույլատրելի է (տեսանյութ)

Հասարակություն
13

Հոգեբուժական հաստատություններում խնդիրները բազմաթիվ են՝ շենքային պայմաններ, սնունդ, հիգիենա և այլն։ Այս ամենը բնականաբար ազդում են բուժման արդյունավետության վրա։ Չնայած ժամանակի ընթացքում վերանորոգման տարբեր աշխատանքներ իրականացվել են, բայց անգամ կապիտալ վերանորոգումը հարցի լուծում չէ ։

«Փակ տիպի հաստատություններում չի կարող ապահովվել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Բացի այդ, փակ հաստատությունները ռեժիմային տիպի են, անձը որոշում կայացնելու իրավունք չունի՝ երբ արթնանալ, երբ սնվել, երբ գնալ զբոսնելու։ Այս ամենը կարգավորվում է ռեժիմով, անհատական մոտեցում չկա»,-ասում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը։

Այլընտրանքը համայնքային ծառայություններն են։ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության շրջանակներում ներդրվել է «Սպիտակի խնամքի տուն» համայնքային ծառայությունը՝ Սպիտակ քաղաքում։ Պիլոտային մոդելը միջագային փորձագետների կողմից բարձր է գնահատվել։

Այն մինչև 16 հոգու համար նախատեսված կենտրոն է, որտեղ, ի տարբերություն հոգեբուժարանների, մարդիկ ազատ ելումուտ անելու հնարավորություն ունեն, իրենք են որոշում՝ ինչ ուտել, երբ ուտել, իրենք են կազմակերպում գնման գործընթացը՝ աշխատակիցների աջակցությամբ։ Այս մոդելը նախատեսվում է նաև մարդկանց կարողությունների զարգացում, որը հնարավորություն կտա ավելի ինքնուրույն լինել, վերադառնալ ընտանիք կամ ստանալ այլ մոդելի համայնքային ծառայություն։

Օրինակ՝ սատարող բնակարանը, որտեղ մարդիկ կապրեն 3-4 հոգով, կաշխատեն, կհոգան իրենց կարիքները։ Շաբաթը մեկ անգամ նրանց կայցելի սոցիալական աշխատողը։ Մեկ այլ մոդել է ցերեկային կետրոնը, որտեղ կարող են այցելել մի քանի ժամով և ստանալ անհրաժեշտ մասնագիտական օգնություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր հայեցակարգ է մշակում, որով նախատեսվում է համայնքային տարբեր ծառայությունների ներդրում։

Բայց մի բան է հայեցակարգի մշակումը և մեկ այլ բան՝ իրականացումը։ Մինչև հեղափոխությունը բարեփոխումների ձախողումը պատճառաբանվում էր ֆինանսական միջոցների բացակայությամբ։ Մարիետա Թեմուրյանը հույս հայտնեց, որ նոր հայեցակարգը կառավարության կողմից հաստատվելուց հետո այն իրականացնելու համար կգտնվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Մանրամասները՝ տեսանյութում։