Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130773
A A
Հասարակություն

Ակցիայի մասնակիցները երկրի ղեկավարների նկարներով խորհրդանշական փուչիկներ պայթեցրեցին (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ «AntiFake.am»-ը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ «Պահպանեք Սահմանադրությունը» խորագրի ներքո։ 

Ցուցարարները պատրաստվում են նաև Սահմանադրություն նվիրել քաղաքացիներին։

Ակցիայի մասնակիցները խորհրդանշական փուչիկներ պայթեցրեցին, որոնց վրա փակցված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկարները։

Նախագահին փորձեցին նվիրել Սահմանադրության մեծ տարբերակը, սակայն նստավայրի դռները փակ էին և թողեցին ընդունարանի դռան մոտ։