Օսկանյանը խելամի՞տ էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում նոյեմբերի 6-ին ուսանողադասախոսական կազմի հրավերով հյուրընկալվել էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Չնայած նախատեսված էր, որ Պարոն Օսկանյանը դասախոսություն պետք է կարդար ՙՀայաստանը անկախության 3-րդ 10-ամյակի նախաշեմին՚ թեմայով, այդուամենայնիվ հարցերի տարափը բանախոսին թույլ է տվել առավել ընդգրկուն եւ հետաքրքիր զրուցել ներկաների հետ:
Սեփական թերությունների մասին խոսել պետք է միշտ, իսկ պահանջներին տեր կանգնելն անհրաժեշտություն է,-իր ելույթն այսպես է սկսել Հայաստանի նախկին արտգործնախարարը:
Նա խոսել է երկրում առկա մի շարք խնդիրների մասին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում մեղավորներ պետք չէ դրսում փնտրել, այլ բոլոր խնդիրները երկրի ներսում են :
Պետք է ներսում հզորանալ, որ բանակցություններն ուժեղ եւ հստակ լինեն,-ասել է նա:
Վարդան Օսկանյանը դեմ չէ սահմանի բացմանը, սակայն ոչ նման նախապայմաններով: Նրա տեղեկացմամբ, այդ փաստաթղթին ինքը ծանոթ է դեռեւս 1992թ-ից, սակայն կարողացել է խելամտորեն հրաժարվել դրա ստորագրումից:
Իսկ թե ինչու թուրքերը չեն վավերացնում փաստաթութղթը պարոն Օսկանյանը համոզված է, որ նրանք այդ կերպ ձգտում են նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի իրենց օգտին լուծումներն եւս տեսնել:
Իսկ թե ինչու է պարոն Օսկանյանն իր ղեկավարության տարիներին շատ հարցերի շուրջ լռել է դա եւս ուներ իր բացատրությունը:
Ներկաներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչու Վարդան Օսկանյանը կառավարության նոր կազմի ձեւավորումից հետո չի շարունակում իր գործունեությունը: Նախկին արտգործնախարարը խնդրել է հավատալ իր անկեղծությանը եւ պատասխանել, որ դեռ 2007թ-ին է ինքը պատրաստվել լքել իր պաշտոնը, սակայն չի հաջողվել, իսկ հետագայում Սերժ Սարգսյանը իրեն առաջարկել է այլ պաշտոնում աշխատել, բայց վերջինս հրաժարվել է՝ իր առաքելությունը տեսնելով միայն ԱԳՆ-ում:
Ցայգ հ/ը
տեսանյութը` Գալա հ/ը