A
A
Բրոնզե մեդալ հայ մարզիկին
Աջակցիր «Ա1+»-ին2009թ նոյեմբերի 5-ից 9-ը Հունաստանի Տեսսալոնիկ քաղաքում ընթանում է Սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի մարզական և մարտական սամբոյի մարզիկները:
Մրցումային առաջին օրը` նոյեմբերի 6-ին, մրցագորգ դուրս եկան մարտական սամբոյի երկու հայ մարզիկներ: 62 կգ քաշային կարգում հանդես եկող Վահան Հովհաննիսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, իսկ մեր հավաքականի առաջատարներից, ստեփանակերտցի, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Վաղը ասպարեզ կմտնեն Վահան Վարդանյանը /57 կգ ք-կ/ և Դավիթ Խաչատրյանը /68 կգ ք-կ/:
Տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: