Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը կրկնակի կավելանա
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց և ընդունվեց Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար սահմանված պատվովճարի չափը բարձրացնելու մասին նախագիծը:
Հարցը զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ վետերանները ստանում են ամենամսյա պատվովաճար, և այդ չափը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
«2015 թվականի մայիսի 1-ից վետերանների ամենամսյա պատվովճարը սահմանված է 50 000 դրամ: Այս որոշմամբ առաջարկում ենք ավելացնել պատվովճարների չափը՝ սահմանելով 100 000 դրամ, այսինքն՝ կրկնապատկել: 2019 պետական բյուջեից 397 անձի պատվովճարի համար կհատկացվի շուրջ 286 միլիոն դրամ»,- ասաց նախարարը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ողջունելի է համարում այս նախագիծը։ Հարցը դրեց քվեարկության, և նախագիծն ընդունվեց: