Կառավարության որոշումը Արամի 23-ի գործով վիճարկվել է դատարանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրամի 23 շենքը դեռևս մնում է փլուզված։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյանն ասում է, որ իրենք դատարան են դիմել՝ կառավարության որոշումը վիճարկելու համար։
Համաձայն որոշման՝ Արամի 23 շենքը պետական գերակա շահ է ճանաչվել։
Արամի 23-ի վերականգնման հարցը քննարկվում է արդեն բավականին երկար ժամանակ, այստեղ ոչ միայն այս հասցեն, այլև հարակից բարձրահարկ շենքերն են վնասվում, ու գնալով ավելանում է վնասի չափը։
«Երևանի գլխավոր ճարտարապետը ապատեղեկատվություն է տարածում»,- ասում է Տիգրան Հեքեքյանը, ավելացնելով, որ Արթուր Մեսչյանը բազմիցս ասուլիսների ժամանակ ասել է, որ նախագիծ է ներկայացվել քննարկման, սակայն այդ նախագիծը Հեքեքյանը ոչ մի տեղ չի տեսել։
Տեխնիկական ինժեներ Մայքլ Սահակյանը կարծում է, որ Բյուզանդի և Արամի փողոցներում պետք է արգելվի երթևեկությունը, քանի որ այն նպաստում է շենքերի քանդման գործընթացի արագացմանը։
Հիշեցնենք, որ մոտ 6 ամիս առաջ Արամի 23 հասցեում գտնվող շենքի մի հատվածը փլուզվել է։ Արամի 23-ի հարակից շենքերը եւս գտնվում են փլուզման վտանգի տակ, որոշ շենքերի պատերին մեծ ճաքեր են հայտնվել։
Մանրամասները՝ տեսանյութում