Աղբավայրերը հրդեհների առաջացման պատճառ կարող են դառնալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանները զգուշացնում են, որ աղբավայրերը լուրջ վտանգ են հանդիսանում ամառան շոգ ամիսներին։ Աղտոտման խնդրից բացի՝ դրանք կարող են հրդեհների բռնկման պատճառ հանդիսանալ։
Նմանատիպ վտանգներից խուսափելու միակ եղանակը, ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի, աղբավայրերի տարածքները փակ դարձնելն է, քանի որ աղբավայրերում առկա ապակու կտորները արևի ճառագայթների տակ կրակի բռնկման պատճառ են դառնում։
Արդեն իսկ բռնկված հրդեհները մարելու ժամանակ ևս մեծ խնդիրների առաջ ենք բախվում։ Բնապահպան Կարինե Դանիելյանը անհանգստություն է հայտնում, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հագեցած չէ համապատասխան տեխնիկական միջոցներով, որոնք կնպաստեն հրդեհների արագ կասեցմանը։
«Մենք շատ զգույշ պետք է լինենք, ամեն նետած լուցկին ու սիգարետը կարող են մեծ վնաս հասցնել»,-ասում է բնապահպանը՝ հավելելով, որ պետք է ԱԻՆ-ի համապատասխան բաժանմունքը մեծացնել ։