Բացել լրահոսը Փակել լրահոսը
65864125_491374978271851_5785508607718064128_n
A A
Հասարակություն

Մեկնարկեց 2019թ. ամառային զորակոչը (լուսանկարներ) (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի մեկին, մեկնարկեց 2019 թվականի ամառային զորակոչը:

Նորակոչիկներին ճանապարհեցին ծափերով,  երգ ու պարով:

Թիվ մեկ զինվորական կոմիսարիատի զինկոմ Արթուր Բաղրամյանը մինչև նորակոչիկների մեկնելը ողջույնի խոսք հղեց վերջիններին և նշեց, որ ինքը և իր կոլեկտիվը 24 ամիս զինվորների կողքին են:  

 Նորակոչիկներին ողջունելու էր եկել նաև «Զինվոր» ՀԿ խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նա իր խոսքում նշեց, որ  իր հեռախոսը գիշեր-ցերեկ զինվորների համար հասանելի է, և խորհուրդ տվեց նորակոչիկներին ծառայության ընթացքում  հանդուրժող լինել նաև սպայական կազմի նկատմամբ:

Իսկ նորակոչիկներին ճանապարհող ծնողներն ամենակարևոր մաղթանքը հղեցին իրենց որդիներին ու բոլոր զինվորներին՝ խաղաղություն և անփորձանք ծառայություն: Զինկոմիասարիատից հետո նորակոչիկներն  ուղևորվեցին Դավթաշենի եկեղեցի՝ օրհնություն ստանալու, որից հետո կգնան կենտրոնական հավաքատեղի: