Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130673
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատում Գլխավոր դատախազության աշխատանքը

ՀՀ Դատախազության հիմնադրման 101-րդ տարեդարձին ու Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց համակարգի աշխատակիցներին:

«Որպես չափազանց կարևոր ձեռքբերում՝ ուզում եմ առանձնացնել միասնական դատախազական համակարգի կայունությունը՝ իր Սահմանադրական կարգավիճակին հարիր դիրքերում ամուր կանգնած լինելու համար»,- իր ելույթում ասաց Արթուր Դավթյանը:

Ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը Գլխավոր դատախազության վերջին 1 տարվա աշխատանքը արդյունավետ է գնահատում, սակայն, ըստ Փաշինյանի, սա չի նշանակում, որ այն անթերի է։

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունը ամուր կանգնած է իր թիկունքին: Յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքում է պաշտպանված զգում»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ յուրաքանչյուր մարդ պիտի վստահ լինի, որ դատախազության համազգեստն ու ուսադիրները կրողները անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու համար:

«Վերջին մեկ տարում Գլխավոր դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ ՀՀ դատախազությունը նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, որ Հայաստանի իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է նրա առաջ»,- նշեց նա: