Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ավտոներկրողները վարչապետին հյուր են գնալու (տեսանյութ)

Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում ավտոներկրողները: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են ոլորտում առկա մի շարք ապօրինությունների մասին, որոնց շղթան, ըստ նրանց, սկսվում է Բագրատաշենի անցակետից և տարածվում բոլոր գործընթացներում՝ գների սահմանումից մինչև հաշվառում:

«Պետությունն է շահում, ու  ոնց դու ես ասում, պարոն վարչապետ, շահում է պետությունը, շահում են նաև ձեռնարկատերերը։ Բայց հակառակն է արվում, ոչ մեկ չի արձագանքում մեր առաջարկներին:  Փորձել ենք հանդիպել, բայց ոչ մի պետական պաշտոնյա չի արձագանքում: Ստիպված գնալու ենք ճանապարհները փակելու ճանապարհով, էս երկրում մենակ ճանապարհ փակելով է հարց լուծվում»,- ասաց «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ բարձրախոսով իր  ելույթում ասաց, որ տուփով վաճառվում են մեր բնակիչների հասցեները:

«Եթե ԱԱԾ-ն տեսնում է, որ անգամ բնակիչը մուտք չի գործել ՀՀ տարածք, սահմանում չի՞ հարցնում՝ ընկեր, դու որտեղի՞ց ես հայտնվել Լոռու մարզում, էդ ինչպե՞ս եղավ, որ դու գրանցվեցիր։ Գրանցվում, հետ են վերադառնում Վրաստան, վրացիներից, ադրբեջանցիներից, իրենցից մեքենա են գնում, հետ են գալիս, ձեռք են բերում այդ ապօրինի գրանցումները, մաքսազերծում են ու հետ են գնում: Մարդիկ ծիծաղում են մեր վրա: Մենք գնում ենք, որ մեքենա գնենք, ասում ա՝ ուզում ես առ, ուզում ես՝ մի առ, հեսա կգա ռուսը, ղազախը, կծախեմ իրանց վրա: Մենք պահանջում ենք, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը հենց վաղվանից ոչ թե գնան փռեն պոլին, մարդկանց ձերբակալեն, այլ գործընթաց սկսեն, կարգավորեն»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Վերջինս վստահ է, որ վաղը Բագրատաշենում պիտի մի բան փոխվի:

Եվ կոչ արեց վարչապետին՝ հանձնարարություն տա, քանի որ գիտի, որ եթե նա ուզի,  կանի:

Այնուհետև նա ասաց, որ իրենք չեն ուզում ճանապարհ փակել, բայց կիրակի կամ երկուշաբթի հրավիրում են վարչապետին, կամ իրենք են հյուր գնալու վարչապետին:

Մանրամասները՝ տեսանյութում