Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարական կարմիր խաչին (տեսանյութ)

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարական կարմիր խաչի նախագահ Մաթեո Փեդրազինիի հետ։

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարական կարմիր խաչին՝ մարդասիրական գործունեության և մեր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնք հիմնականում ուղղված են խոցելի խմբերի խնդիրների լուծմանը։

Հանդիպմանը խոսվել է նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Շվեյցարական կարմիր խաչի կողմից Ժնևում նախատեսվող բարեգործական դրամահավաքի մասին, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում և աշխարհում իրականացվող մարդասիրական ծրագրերին։