Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ատելության խոսքի հաղթահարման ուղիները» համաժողովը. ՈՒՂՒՂ (տեսանյութ)

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Հանուն Հայաստանի երիտասարդության շրջանում արմատականացման, այլատյացության եւ ատելության խոսքի հաղթահարման» ծրագիրը: Ծրագրի նպատակն է համալիր գործողությունների միջոցով նվազեցնել Հայաստանի երիտասարդության շրջանում ատելության քարոզի, արմատականացման և այլատյացության մակարդակը:

«Հայաստանում ատելության խոսքի հաղթահարման ուղիները» համաժողովը եւս
կազմակերպվում է նշված Ծրագրի շրջանակներում: 

Համաժողովի ընթացքում կներկայացվեն եւ կքննարկվեն նաեւ Հայաստանում
հանդուրժողականության զարգացմանը, ատելության խոսքի հաղթահարմանը նպաստող
քննադատական կրթության ձեւավորմանն ուղղված, Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստան հաստատության 2018թ. քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի
աջակցությամբ իրականացված «Հայոց պատմություն և հայ գրականություն առարկաների
դասավանդումը ՀՀ ավագ դպրոցում։ Խնդիրներ և առաջարկություններ» հետազոտության
արդյունքները: