Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հաստատվել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման» հայեցակարգը.ԿԳՄՍՆ

Այսօր տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի /ՄԿՈՒԶԱԽ/  հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների, արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրության փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների քննարկումը, որի արդյունքում որոշակի փոփոխություններ են իրականացվել կանոնադրության մեջ:

Նիստի հաջորդ հարցը 2020-25թթ. ՄԿՈւ ոլորտում նախատեսվող գործողությունների, ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն էր ՄԿՈՒԶԱԽ-ի անդամների կողմից: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև 2019 թվականին մշակման ենթակա ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ներկայացումը և հաստատումը: Արդյունքում խորհուրդը որոշել է հաստատել է ձեռնարկների ցանկը, որոնք կտպագրվեն ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր  աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման և իրականացման հայեցակարգի նախագծի ներկայացմանը: Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հաստատվել է վերոնշյալ հայեցակարգը՝ իր գործողությունների ծրագրով, որը սեպտեմբերի կպիլոտավորվի գյուղատնտեսական մի քանի մասնագիտությունների գծով:

Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է հավանության արժանացնել հայեցակարգը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ պիլոտավորման ընթացքում կարելի է վերանայել որոշակի դրույթներ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: