Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցում

ՀԱՐՑՈՒՄ. Ռոբերտ Քոչարյան. Ազատությա՞ն մեջ, թե՞ ճաղերի հետեւում

Ռոբերտ Քոչարյանը կրկին կհայտնվի ճաղերի ետեւում։

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքները։

Դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ վերացվեց Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը,որը հենց հիմք էր հանդիսացել ընդհանուր իրավասության դատարանի համար՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու։

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվեց նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական գումարները հանձնարարեց վերադարձնել մուծած անձանց։

Դատարանը նաեւ բեկանեց եւ որոշեց Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ գործը ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ Որոշումը ենթակա է բողոքարկման 15 օրվա ընթացքում։ Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը չէին մասնակցել դատական նիստին՝ պատճառաբանությամբ, որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները: Ի դեպ, հունիսի 24-ին բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը դիմել էր Ոստիկանություն իր անվտանգությունը ապահովելու համար:

«Ա1+»-ն առաջարկում է մասնակցել հարցման եւ գնահատել դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը։