Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.25-ը հունիսի.Երեւանը շատ է հիշեցնում լուսանկարների ցուցասրահի

1992 թվականի այս օրերին Մեղրիի շրջանում ադրբեջանական զինուժի կուտակումներ կան, սպասում են աննախադեպ ագրեսիայի։ Շրջանը երկու կողմից սահմանակից է Ադրբեջանին՝ Զանգելանին եւ Նախիջեւանին։ Շաբաթվա սկզբից Հայաստանի նախագահի հրամանագրով Մեղրիի շրջանում հայտարարված է պարետային ժամ`   երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 6-ը։

 1999-ի այս օրերին Հայաստանում կտրուկ աճել են խոզուկով հիվանդանալու դեպքերը։ Միայն մայիսին՝ 1995 դեպք։ Նախարար Հայկ Նիկողոսյանը դա բացատրում է նրանով, որ արդեն 5 տարի հակախոզուկային պատվաստումներ չեն արվել։ Այս տարի ձեռք են բերել 50 հազար պատվաստանյութ, սակայն հիվանդությունն արդեն իր տարերքի մեջ էր, վարակվում են նույնիսկ մեծահասակները , մինչդեռ ընդունված է կարծել, որ այն մանկական հիվանդություն է:

2001-ի այս օրը հրդեհ է բռնկվում «Հաղթանակ» զբոսայգու մերձակա տարածքում ։ Պատճառը տարվա այս ժամանակահատվածի համար բարձր ջերմաստիճանն է՝ ստվերում 37 աստիճան:

2009-ի հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում իշխանամետ հայ պատգամավորը զայրացած են Զարուհի Փոստանջյանի նաձեռնությունից՝ մարտի 1-ի զոհերի հարցով նշանակել հատուկ զեկուցող, որի տակ ստորագրել են նաեւ ադրբեջանցի եւ թուրք պատգամավորներ: