Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հղի կինը' ՁԻԱՀ-ի վարակակիր

Մարզեր

Գյումրիի  արյան փոխներարկման կենտրոնում  հայտնաբերվել է ՁԻԱՀ-ի դեպք:

Հիվանդը եղել է հղի կին, որը չի էլ ենթադրել, որ իր արյան մեջ  նման վիրուս կա:

Գյումրիում գործող արյան եւ պլազմայի բանկը  հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով եւ գործում է վերակագնված շենքում: Մինչ հիվանդին հասնելը դոնորից վերցված արյունն այստեղ մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվում: Հենց այդ հետազոտությունների արդյունքում էլ հղի կնոջ մոտ հայտնաբերվել է  ՁԻԱՀ:

  Ընդհանուր առմամբ հետազոտվող արյունների մեջ ավելի շատ բրուցելիոզ հիվանդության բակտերիաներ են հանդիպում:Լինում են նաեւ այլ ախտորոշումներ: Տնօրեն Արմենուհի Չախալյանի տեղեկացմամբ, չնայած, որ քաղաքի պահանջարկն արյան բանկը կարողանում է բավարարել , այնուամենայնիվ արյան բանկի առկայությունը չի նպաստել դոնորների թվի աճին:  Կամավոր դոնորները քիչ են, հիմնականում արյուն հանձնում են հիվանդի հարազատները եւ «կադրային» վարձատրվող դոնորները

  Մասնագետների վստահեցմամբ, հանրապետությունում վերջերս իրականացվում են դոնորների հավաքագրման տարբեր միջոցառումներ, սակայն Գյումրիում այդ ուղղությամբ դեռ որեւէ տեղաշարժ չկա :

Գյումրիի «Ցայգ» ՀԸ