Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ եմ անում Էդմոն Մարուքյանին դրսևորել իրեն կլասիկ պատգամավորի, ոչ ռաբիզ պատգամավորի պես. Արեն Մկրտչյան

Քաղաքականություն
161756

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն անդրադարձավ հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոչին՝ ուղղված Քաղավիացիայի վարչության պետ «շատ սիրուն» աղջկան:

Թեև Էդմոն Մարուքյանը նիստերի դահլիճում չէր, այնուամենայնիվ պատգամավորը վստահ էր, որ կլսի իր ելույթը:

«Ինձ մոտ տպավորություն է, որ Էդմոն Մարուքյանը իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին: Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և դրսևորել իրեն կլասիկ պատգամավորի և ոչ ռաբիզ պատգամավորի պես»,- ասաց Արեն Մկրտչյանը:

Պատգամավորին հաջորդեց գործընկեր Գևորգ Պապոյանի ելույթը, որը նույնպես կոչ արեց դրսևորել պատգամավորին հարիր պահվածք: «Լուսավոր Հայաստանից» արձագանքեց Անի Սամսոնյանը: Նա հույս հայտնեց, որ Էդմոն Մարուքյանի ասելիքը տեղ է հասել և խորհուրդ է տալիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ֆեյսբուքյան գրառումների մակարդակով ԱԺ-ում մեկնաբանություններ չանել, հատկապես, որ Էդմոն Մարուքյանը դահլիճում չէ: