Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախկին զինծառայողի բազմազավակ ընտանիքն անօթևան մնալու վտանգի առաջ է (տեսանյութ)

Նախկին պայմանագրային զինծառայող, 6 երեխաների հայր Արթուր Մատինյանը հանդիպում է խնդրում Աժ պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ։ Սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչն ընտանիքի հետ կանգնել է անօթևան մնալու վտանգի առջև։

Հայրական տունը փլուզվել է, իսկ բնակարանը, որտեղ ապրում է բազմազավակ ընտանիքը, սեփականատերը վաճառում է՝ պահանջելով մինչև աշուն լքել տունը։  Ընտանիքն այսօր Երևան է եկել՝ փորձելով հանդիպել պատգամավորի, ապա՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ։ Մերժվելուց հետո նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։