Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Oպերային դիվան առաջին անգամ հանդես կգա հայաստանյան բեմում (տեսանյութ)

Առաջին անգամ Հայաստանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան: Նա բազմաթիվ թատերական մրցանակների դափնեկիր է, աշխատել է Եվրոպայի հայտնի օպերային թատրոնների եւ նվագախմբերի հետ, ներկայումս Նովոսիբիրսկի Օպերային թատրոնի առաջատար մենակատարն է։ 

Օպերային աստղի խոսքով՝ ինքը Հայաստանում իրեն զգում է ինչպես իր հայրենիք Օսեթիայում, քանի որ հայերին վաղուց է ճանաչում և իր գործունեության ընթացքում շատ է աշխատել հայ երաժիշտների հետ.

«Միշտ խոնարհվում եմ հայ ազգի տաղանդի և պատմության առջև: Միշտ ասել եմ՝ հայերը կարծես ինչ-որ կոդ ունեն, ո՞վ իմանա»:

Հունիսի 24-ին հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի վայելել աշխարհահռչակ երգչուհու հզոր ու միաժամանակ ճկուն ձայնի ելևէջները: Ծրագրում կհնչեն Մոցարտի, Վերդիի, Պուչինիի հայտնի օպերաներից արիաներ:

Օպերային երգչուհին կներկայանա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին երգչուհու հետ հետ ելույթ կունենա երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը:

Երիտասարդ երգչի խոսքով՝ դեռ մանկուց շատ բեմերում է երգել, սակայն նման տաղանդավոր և ճանաչված երգչուհու հետ առաջին անգամ է ելույթ ունենալու.

«Մի քիչ լարվածություն կա, բայց աշխատում եմ այնպես անել, որ ամեն ինչ լավ լինի, քանի որ սա երաժշտի ճանապարհն է»։

Երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը Վերոնիկա Ջիոևայի հրավերով կմասնակցի Նովոսիբիրսկի օպերային թատրոնում կայանալիք փառատոնին։