Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130506
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանին իր բարոյական նկարագրով հարիր չեմ համարում իմ երկրի ՍԴ նախագահը լինել. Վարդգես Գասպարի (տեսանյութ)

Ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Սահմանադրական դատարանի առջև՝ այդ կերպ իր վերաբերմունքը հայտնելով ՍԴ-ին: Ակտիվիստը կասկածներ ունի, որ Սահմանադրական դատարանը գործում է օրինազանց։

«Հենց Հրայր Թովմասյանի նշանակումը եղել է օրենքի խախտումներով: Այսօրվա իրավիճակը նույնպես վիճահարույց է, բայց դա ինձ համար առաջնահերթ խնդիր չէ: Ինձ համար առաջնայինը բարոյական չափանիշներն են, որով Հրայր Թովմասյանին իր պահվածքով, բարոյական նկարագրով, բառ ու բարքով հարիր չեմ համարում՝ լինի իմ երկրի ՍԴ նախագահը»,- ասաց Գասպարին:

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի երեկ՝ հունիսի 20-ին արված ուշագրավ հայտարարությունը, թե ինքը մուտք է գործում Սահմանադրական դատարան և ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, Վարդգես Գասպարին հիմնավոր է որակում: «Վահե Գրիգորյանի տեսակետները միշտ եղել են հիմնավոր, որևէ անհիմն դիրքորոշում նրանից լսած չկամ»,- ասաց ակտիվիստը: