Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 19.06.
A A
Սպորտ

Արմեն Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ բրոնզե մեդալ նվաճեց (տեսանյութ)

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը եւս երկու մեդալ նվաճեց Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

45 կգ քաշային կարգում Հոմերոս Առաքելյանը հաղթելով սփոփիչ մրցամարտում, մտավ փոքր եզրափակիչ, որտեղ 9-0 հաշվով մաքուր հաղթանակ տարավ լիտվացի մրցակցի նկատմամբ եւ բրոնզե մեդալ նվաճեց: Իսկ ահա Արմեն Հարությունյանը (51 կգ) 3-րդ տեղի համար գոտեմարտում 6-3 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Նիհատ Գուլուզադեին (տես տեսանյութը) եւ նույնպես արժանացավ բրոնզե պարգեւի:

Հիշեցնենք, որ երեկ 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 48 կգ քաշային Կարապետ Մանվելյանը բավարարվել էր բրոնզով: