Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի օր կարթնանաք ոչ թե երկիր Հայաստանում, այլ երկիր Աբովյանում. Բաբաջանյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

Նախորդ տարվա ընթացքում ի՞նչ ենք արել և ի՞նչ ենք կորցրել. այս հարցերի պատասխանները «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը չի ստացել 2018 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ:

«2018-ին մեր ժողովուրդը համախմբվել է չափազանց մեծ հույսերով, բայց այդ հույսերը կարող են հակադարձ էֆեկտ ունենալ, եթե դրանք չեն դառնում գործ, ջանք, հանապազօրյա աշխատանք: Ահա դա է, որ մենք չենք տեսնում անցած տարվա բյուջեի կատարողականի փաստաթղթում: Չենք տեսնում այն ռազմավարությունը, որը մարդկանց հույսերը վերածեր հանրային բարիքի»։

Կառավարության գործունեության մեջ ԼՀԿ-ական պատգամավորը տեսնում է արատավոր անցյալի իներցիա և ալարկոտություն: Արման Բաբաջանյանը կոչ է անում Կառավարությանը սթափվել, իսկ եթե ոչ, ապա պատկերը այսպիսին կլինի:

«Չշտապելով, այս խայտառակ տեմպերը պահպանելով և ժամանակն անօգուտ վատնելով՝ մի օր կարթնանաք ոչ թե երկիր Հայաստանում, այլ երկիր Աբովյանում»,- շեշտեց պատգամավորը: