Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զգուշացում բուժաշխատողներին

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Հարգելի բժիշկներ և բուժքույրեր
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հատկապես վերջին ժամանակներում, բազմաթիվ բժշկական կազմակերպությունների տնօրեններ Ձեզ հետ «աշխատանքային» հարաբերությունների հիմքում դնում են քաղաքացիա-իրավական պայմանագիր և Ձեզ առաջարկում կնքել ոչ թե աշխատանքային պայմանագիր այլ ծառայությունների մատուցման, և ցավոք ձեզանից շատերը դրան համաձայնվում են, լիովին չպատկերացնելով դրա ռիսկերն ու հնարավոր հետևանքները:

Իսկ հետևանքերը կերևան սկսած 2021 թվականի հունվարի մեկից, երբ պարտադիր կդառնա մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությունը:
Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն , մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու համար բուժաշխատողը յուրաքանչյուր հնգամյա շրջափուլի համար պետք է ապահովի նվազագույն անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտների քանակ և առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժի առկայություն :

Եվ ահա այստեղ , այն բուժաշխատողները, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման պայմանագրերով, կբախվեն անհրաժեշտ ստաժ չունենալու խնդրի հետ, որովհետև ծառայությունների մատուցման պայամանագրով սահմանված իրավահարաբերությունները աշխատանքային հարաբերություններ չեն համարվում և դրանց համար չի հաշվարկվում աշխատանքային ստաժ: Որպես հետևանք, դուք չեք կարողանա հավաստագրվել և կզրկվեք ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից:

Կոչ ենք անում և հորդորում ենք նաև պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, զերծ մնալ բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու արատավոր պրակտիկայից, իսկ Առողջապահության նախարարության ուշադրությունը կրկին անգամ հրավիրում ենք այս խնդրի վրա և կոչ անում օր առաջ , համապատասխան իրավական կարգավորումների ճանապարհով փակել նման պայմանագրեր կնքելու հնարավորությունը առողջապահության բնագավառում:

 

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին