Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այսինքն՝ ծանոթագիրը, որ ստանում եմ, պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի ծանութագիրը ստացել է, սակայն չի ներկայանալու Քննչական կոմիտե.

«Դրա կարիքը չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա, սակայն, չմանրամասնեց՝ պատռել է ծանուցագիրը, թե ոչ:  Ավելին՝ Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ ծանուցագիր ուղարկելով՝ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել:

«Այսինքն՝ ծանոթագիրը որ ստանում եմ, պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն: Ծանոթագիրը ստացել եմ, համապատասխան ես պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով, քանի որ բոլորը օրենքի առաջ հավասար են եւ բոլորը պետք է լիարժեք հարգեն օրենքը: Ըստ մեր Սահմանադրության 96-րդ հոդվածի՝   պատգամավորը իր կարծիքը հայտնելու համար ոչ պատասխանատվության է ենթարկվում, ոչ էլ հետապնդման»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը լրագրողներին եւս մեկ անգամ ասաց, որ ինքը ծանուցագիրը ստացել է, իր փաստաբանն էլ պատասխան էլ է Քննչական կոմիտեին:

«Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին, այլ...:  Ըստ Սահմանադրության 96 հոդվածի՝ նրանք իրավունք չունեին ուղարկել ինձ ծանուցագիր, բայց ուղարկել են, եւ ես հարգել եմ, իմ փաստաբանի միջոցով պատասխանն ուղարկել եմ»,- ասաց նա։

Քննչական կոմիտեն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, վկայի կարգավիճակ ունեցող Գագիկ Ծառուկյանին Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին «Քաղաքացիական պայմանագրի» թենածուի նախընտրական շտաբի ղեկավարի տան և մեքենայի հրկիզման գործով երկրորդ անգամ հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ուղարկել: Առաջին ծանուցագիրը, ըստ Քննչական կոմիտեի, պատգամավորը պատռել էր: