Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այս համակարգն ի վիճակի չի լինելու դիմակայելու օրենսդիր և գործադիր իշխանությունների ծանրությանը. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի սկզբում ասաց, որ չի  ցանկանում իր և ներկաների ժամանակը ծախսել իր ինքնակենսգրական տվ յալների հրապարակման վրա, քանի որ իր ինքնակենսագրական տվյալներով լրացված թերթիկներ բեռնված են ԱԺ-ի կայքէջում՝ մի շարք այլ փաստաթղթերի հետ մեկտեղ,  որոնք վերաբերում են իր փորձառությանը, մասնագիտական կրթությանը և այլ ասպեկտների:

«Ես  միշտ եղել եմ այն  համոզման, որ 2015 թվականի դեկտեմբերի փոփոխություններով՝ Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների միջև իշխանության տարաջատման սկզբունքների կիրառությունը  չի ունենալու այն խորությունը, ինչ ունենալու է դատական օրենսդիր և դատական գործադիր մարմինների միջև:

Այլ խոսքով՝ մեկ քաղաքական ուժի կողմից դոմինացված ԱԺ-ն, միաժամանակ իր կողմից ձևավորված գործադիր իշխանությունը անխուսափելիորեն հանգեցնելու են նրան, որ իշխանության երկու ճյուղերի միջև հարաբերությունները և շփումների ինտենսիվությունը , որոշումների կայացման մեխանիզմների՝ գրեթե նույն քաղաքական պլատֆորմների վրա հիմնված ուժի կողմից իրողությունը հանգեցնելու են նրան, որ իրական հակակշիռը օրենսդիր գործադիր տանդեմին ՀՀ-ում մնալու է արդարադատության համակարգի եռաստիճան համակարգը՝ Բարձրագույն դատական խորհրդով»,- ասաց Վահե Գրիգորյանը:

 Վերջինս վստահաբար նշեց, որ այս համակարգն ի վիճակի չի լինելու դիմակայելու օրենսդիր և գործադիր իշխանությունների ծանրությանը՝ առանց ՍԴ-ի գործուն աջակցության և Սահմանադրության գերակայությունն ապահովելու իր գործառույթի արդյունավետ իրականացման: