Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0495
A A
Հասարակություն

Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի նախագահի նստավայր (տեսանյութ)

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի գլխավորությամբ՝ բողոքի ակցիա է իրականացվում։ Ակցիայի մասնակիցները քայլերթով Բաղրամյան 1-ից դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր են շարժվում։

Ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ են, որոնցից մեկի վրա Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի նկարն է և նրա խոսքերից մի հատված. «Տխմարագույն ճառեր արտաբերող դեմագո՛գ», «ոչ լեգիտիմ նախագա՛հ»:

Նույն պաստառի տպված է նախագահ Արմեն Սարգսյանի նկարը և խոսքը. «Առաջարկում եմ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի պաշտոնում»։

Ցուցարարների ձեռքին են նաև «Antifake PRESIDENT», «Ընտրե՛ք, պարո՛ն Նախագահ» ՛ այլ գրառումներով պաստառներ։