Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Հասարակություն

Կփոխվի՞ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, որոշումը՝ վաղը (տեսանյութ)

ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բերած բողոքի քննությունը՝ Գրիգորյանի խափանման միջոցը կալանքը երկու ամսով հետաձգելու դեմ։

Այսօրվա նիստին մեղադրող կողմը ներկայացրեց փաստաթղթեր, որոնք ստացել են Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից։

Ըստ ներկայացրած փաստաթղթերի Մանվել Գրիգորյանը հունիսի 3-ին հրաժարվել է գնալ Դատապարտյալների հիվանդանոցի բնակելի գոտի, այլ մնացել է փաստաբանների հետ համդիպման սենյակում։

Երկրորդ փաստաթղթում նշված է, որ Գրիգորյանը հրաժարվել է դեղամիջոցից՝ այն հիմնավորմամբ, որ ինքն իր բուժումը պիտի ստանա «Նաիրի» ԲԿ-ում։

Այնուհետեւ Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարայանը դատարանին ներկայացրեց Գրիգորյանին բուժող բժշկի ներկայացրած տեղեկանքը, համաձայն որի բժիշկը նշել է, որ Գրիգորյանի կյանքին սպառնացող ռիսկը կարող է վրա հասնել։

Պաշտպանի խոսքով՝ Գրիգորյանը կալանքից առաջ ունեցել է երեք հիվանդություն, հիմա ավելացել է եւս երեսուն հիվանդություն։

Այնուհետեւ պաշտպան Արսեն Մկրտչյանը սկսեց ներկայացնել Մանվել Գրիգորյանի անցած պատերազմական ուղին՝ նշելով, որ որոշ հիվանդություններ ձեռք է բերել պատերազմի ժամանակ, մեղդրողներն արձագանքեցին, որ դա գործի հետ առնչություն չունի։

Դատավորը եւս դիմելով պաշտպանին՝ ասաց, ոչ իր խոսքը կառուցի գործի էության շրջանակներում։ Սակայն Արսեն Մկրտչնանը նորից շարունակեց, ինչը մեղադրողների, դատավորի եւ պաշտպանի միջեւ վիճելու առիթ դարձավ։

Մեղադրողները բերված միջնորդությունը համարում են անհիմն եւ ենթակա մերժման։

Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ. միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարկվի հունիսի 18-ին, ժամը 9.55։