Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սանգվանին՝ արդյունավետ աշխատանքի և հայ-հնդկական կապերի ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում ևս երկու երկրների հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

Հանրապետության նախագահը դիվանագետին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ նա մշտապես կմնա մեր երկրի լավ բարեկամը: