Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ձեզ ոչ ոք «տիկին անդամ»-ով չի դիմում. քաղաքապետը՝ ավագանու անդամին (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանում արտահերթ նիստ է հրավիրված, նիստի օրակարգում՝ 5 հարց:

Մինչ օրակարգին անցնելը՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստին ներկա 42 անդամներին տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը հրաժարվել է ավագանու իր մանդատից, նրան կփոխարինի Ասքանազ Աբրահամյանը:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ելույթում նշեց, որ ուրախ է քաղաքապետ Հայկ Մարությանի համար, որ նախկին քաղաքային իշխանությունները վատ են կառավարել, եւ ամեն արված ու չարված աշխատանք այս ամիսների ընթացում գցում են նախկին իշխանությունների վրա.

«Դա երեւի ի օգուտ ձեզ էր, այնուամենայնիվ, քննարկում ենք 8-9 ամսվա բազմաչարչար «օպտիմալացված» հաստիքացուցակի նախագիծը: Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել մեկ կարեւոր կետի վրա: Հուսով եմ՝ բոլորդ նկատել եք, որ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի տեխնիկական սպասարկման անձնակազմում ավելացել են եկամուտը հավաքագրող տեսուչների հաստիքներ, որոնք համայնքային ծառայության հաստիքներ չեն»,-ասաց տիկին Վարդանյանը:

Ավագանու անդամն իր խոսքում նշեց, որ սա օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ հաստիքները գրանցվել են մի բաժնում, սակայն այլ բաժնի աշխատանք պետք է անեն:

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ վեճ ծագեց այն բանից հետո, երբ տիկին Վարդանյանը փորձեց ճշտել, թե որտեղ են կայանվելու աղբատար մեքենաները, եւ ասաց, որ հարցին կարող է պատասխանել պարոն «ԺՊ»-ն:

«Ներողություն եմ խնդրում, տիկին Վարդանյան, Ձեզ ոչ մեկ չի դիմում «տիկին անդամ»:

«Ես ասացի՝ պարոն ժամանակավոր պաշտոնակատար, եւ եթե դու այդտեղ վատ բան եք տեսնում...»։

-Այո, ես միտում եմ տեսնում ուղղակի վիրավորել մարդուն, կներեք՝ այդ միայն ես չեմ տեսնում, ես այդ ամենը տեսա նաեւ ավագանու եւ աշխատակազմի աշխատակիցների դեմքի արտահայտության մեջ,- ասաց Մարությանը:

-Ներեցեք, պարոն քաղաքապետ, որ ասում ենք, Դուք վիրավորվում եք, պարոն քաղաքապետ:

-Ինձ թվում է՝ ամեն ինչ պարզ է եւ պետք չէ մանրամասնել,-Թեհմինա Վարդանյանին դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանը: