Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ջրադուլ է հայտարարել՝ հանուն եղբայրների (տեսանյութ)

Ապարան քաղաքի բնակիչ Ռոլանդ Խոստիկյանը ջրադուլ է հայտարարել, քանի որ երկու եղբայրները՝ Վաղարշը և Արմանը, դատապարտվել են 11 և 12 տարվա ազատազրկման։

Նրա խոսքով՝ եղբայրները ձերբակալվել են 2014 և 2016 թվականներին՝ դատապարտվել ազատազրկման. «Եղբայրներիս՝ Վաղարշ և Արման Խոստիկյաններին, դատապարտել են 11 և 12 տարվա ազատազրկման՝ օրենքի ողջ խստությամբ, բայց անհիմն ու շինծու ապացույցների հիման վրա»,- ասում է նա։

Խոստիկյանի եղբայրները զբաղվել են մեքենաների առքուվաճառքով, և 2014 թ. պարզվել է, որ նրանց մոտ կան մեքենայի գողացված մասեր, սակայն նրանք մեքենան գնելիս չեն իմացել գողացված մասերի վերաբերյալ։ «Վրացիները վաճառել են, ես գնել եմ»,- Ապարանի բնակչի փոխանցմամբ՝ նախկինում ասել է եղբայրներից մեկը։ 

Ռոլանդ Խոստիկյանն ասաց, որ եղբայրները նախկինում դատվածություն են ունեցել, իսկ այդ հանգամանքն իմանալով՝ քննիչը տաբեր մեղադրանքներով գործեր է հարուցել նրանց դեմ՝ պահանջելով 20 հազար դոլար, սակայն նրանք հրաժարվել են տալ։

Մանրամասները՝ տեսանյութում