Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Ccccctttttttttttcapture
A A
Տնտեսություն Հասարակություն

Մնացել ենք շվարած. Մելիտա Հակոբյան (տեսանյութ)

«Ուզում են լաբորատորիաներին քարկոծել, թե՞ արտադրողներին, մնացել ենք շվարած»,, ասում է «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիետա Հակոբյանը:  Նրան մտահոգում է  թթվասերի շուկայի վերաբերյալ ուսումնասիրությունը։

B4B.am-ը վերջերս կաթնամթերքի շուկայի վերլուծության պատվեր էր ստացել օտարերկրյա պոտենցիալ ներդրողի կողմից։

Փորձաքննությունը պատվիրել էին  2 անկախ լաբորատորիաների՝ «FDA լաբորատորիային» և «Ստանդարտ դիալոգին»՝  պարզելու ընտրված ապրանքանիշերից որի մեջ է արտադրող ընկերությունն օգտագործում բուսական յուղ և այն վաճառում որպես թթվասեր

Մելիետա Հակոբյանի խոսքով կողմնապահություն է եղել: Մի արտադրողից  մեկ, մյուսից երկու նմուշ են հետազոտության հանձնել:

Բացի դա էլ տարբեր լաբորատորիաներ, տարբեր արդյունքներ են ցույց տվել:

Ասոցիացիայի նախագահը հանձնարարական է տվել, բոլոր 19 արտադրողներից նմուշներ վերցնել և կրկնակի հետազոտության  ենթարկել: Հետազոտությունը կսկսեն երկուշաբթի օրվանից և մոտ մեկ շաբաթվա ընթացքում արդյունքները հայտնի կլինեն: Նմուշները հետազոտության են ուղարկվելու 3 տարբեր լաբորատորիաներում:

«Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հաթյանն էլ վստահ չէ, որ հետազոտություն անցկացրած կազմակերպությունը իրավասու է նմուշառում կատարելու:

«Ով է նրան իրավունք տվել կամ հանձնարարել: Միայն ասվում է, որ արտասահմանյան ներդրող, բայց չի ասվում ով է, թող ասեն»,-ասում է Ռուբեն Հաթյանը:

B4B.am-ի խմբագիր Դավիթ Մուրադյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց,  որ  եղել է ընդհանուր կաթնամթերքի շուկայի հետազոտություն, ոչ թե կոնկրետ ապրանքի։

«Ընդհանուր շուկայի հետազոտության պատվեր էր, որի մեջ մտնում էր նաև կաթնամթերքի փորձաքննություն իրականացնելը»,- փոխանցեց Դավիթ Մուրադյանը։

Նրա խոսքով պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունից է եղել,սական չեն կարող հրապարակել կազմակերպության անունը:

Դավիթ Մուրադյանը մեզ փոխանցեց նաև, որ իրենք իրավունք են ստացել և հրապարակել են տվյալները, ինչ վերաբերում է կաթնամթերքի քանակների ուսումնասիրությանը, նա պատասխանեց, որ  ամեն ինչ արվել է պատվիրատուի պատվերի համապատասխան:

Մանրամասները՝  տեսանյութում