Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Սպիտակ, Վանաձոր և Գյումրի։ Երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է Գյումրի, որտեղ ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։ Վարչապետը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում ներկա են գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ և անմահ պատարագին: