Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 15-ը հունիսի. «Գողական աշխարհը իրավիճակը վերահսկում է» (տեսանյութ)

1997-ի հունիսի 15-ին Գերագույն դատարանում շարունակվում էր 96-ի սեպտեմբերի 25-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործերից մեկով դատավարությունը։ Այն աչքի էր ընկնում մեղադրյալների հայտարարություններով այն մասին, թե իրենց վերագրված նախաքննական ցուցմունքները կեղծ են՝ իրականությանը չհամապատասխանող։

1999-ի հունիսի 15-ի հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը հաստատեց կառավարության նոր կառուցվածքը։ Ըստ այդմ միմյանցից անջատվեցին ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները։ Նույն հրամանագրով ստեղծվեց նաեւ նոր՝ պետեկամուտների նախարարություն։

Մի խումբ ուսանողներ խոզանակներով եւ մաքրող հեղուկներով դուրս են եկել Երեւանի կենտրոնական փողոցներ։

2001-ի այս օրը Հանրապետության նախագահին եւ վարչապետին բաց նամակով դիմեցին ՀԱԷԿ-ի 150 աշխատակից՝ պահանջելով մի քանի ամսվա չստացած աշխատավարձերը։

 2011թ այս օրը Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում հանձնվում են Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի «Ազատ մամուլ» մրցանակները։

Մրցանակակիրների թվում է «Ա1+» հեռուստաընկերությունը։