Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Միլիարդավոր դոլարները գտեք, բոլորս կիսվենք. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից հետո նրա  որդին` Լևոն Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Հարցին՝ թե Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության 40 օրում ինչ է արել մարտի 1-ի գործը բացահայտելու համար. նա  պատասխանեց. «Շատ լավ ասացիք 40 օր, ինչ է, պետք է 40 օրում բացահայտվե՞ր այդ ամենը, ինչ եք կարծում»։

Դիտակմանը, թե նրա հայրը ցավակցական խոսք ուղղե՞լ է զոհերի հարազատներին, թե՞ ոչ նա նշեց. Ես չգիտեմ եղել է թե չի եղել, կարծում եմ եղել է։

-Ձեզ չի՞ հետաքրքրում, քանի անշարժ գույք ունեք և ինչպես եք դարձել միլիոնատեր:Լևոն Քոչարյանը պատասխանեց,-  չգիտեմ չեմ հաշվել, ինչքան անշարժ գույք ունեմ: Իսկ ինչպե՞ս եք դարձել միլիոնատեր,-ես աշխատել եմ, հիմա ինչ էլ ասեմ դառնալու է շահարկման առարկա, եթե խնդիր են տեսնում թող գնան բողոք ներկայացնեն։ Եկեք սենց պայմանավորվենք, եթե միլիարդավոր դոլարներ կան գտեք որտեղ է պահված բոլորս կիսվենք։ Ես պնդում եմ, որ անօրինական ճանապարհով ունեցվածք չի ձևավորվել, մարդկանց կարծիքը իրականությանը չի համապատասխանում։

Հարցին, թե  ճի՞շտ է արդյոք, որ այս ակցիաների կազմակերպիչը ինքն է՝ Լևոն Քոչարյանը, նա պատասխանեց, որ աջակիցներն իր ընկերներն են, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գումարներ  են բաժանվում, իր  համար շատ ցավալի կլինի իմանալ,որ մարդիկ  գալիս են աջակցելու գումարի համար։