Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեր յախան թափ տվեք այս գործից. Քոչարյանը՝ դատավորին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանի դահլիճում եւ նշեց, որ իր նկատմամբ քրեական գործն ամբողջությամբ կարած գործ է։

«Հուսով եմ՝ կտաք ինքնաբացարկ։ Ձեր յախան թափ տվեք այս գործի վրայից։ Սրանից լավ հոտ չի գալիս, իրոք, լավ հոտ չի գալիս»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց,որ գործը «սարքելու,կարելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ, իհարկե՝ օրենքով»։

Քոչարյանը,դիմելով դատավորին, ասաց,որ սա «նրա թափի գործը չէ»։

«Ինչ վերաբերվում է այն փաստին, որ ես եմ Ձեզ նշանակել, ես ինձ վատ եմ ձգում, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձեւավորված։ Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերել»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ միանում է ինքնաբացարկի միջնորդությանը։