Բացել լրահոսը Փակել լրահոսը
danak
A A
Հասարակություն

Արցախում 7-ամյա երեխան դանակով հարվածել է փոքր քրոջը

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012թ.ծնված Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 2014թ.ծնված Ք. Գ-ին։ 

Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ Ք.Գ-ն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: