Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Դատարանի մոտ հավաքվել են Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանի մոտ իրավիճակը հանգիստ է՝  Ռոբերտ Քոչարյանի   գործով դատավարությունից առաջ։  Դատական կարգադրիչներն առանձնացրել են Քոչարյանի կողմնակիցներին եւ ընդդիմադիրներին՝  հետագա միջադեպերից խուսափելու համար։ Բացի այդ բակում ոստիկանության աշխատակիցներ են։

Նախկին նախագահի կողմնակիցները այսօր եկել են պատրաստված, նրանք «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» և այլ գրություններով պաստառներով են: Ինչպես նաև դատարանի դիմաց նրանց կողմից 10 հովանոց են տեղադրվել:

Մյուս խումբը  վանկարկումներ է հնչեցնում «Քոչարյան հանցագործ»:
Այստեղ է ակտիվիստ  Վարդգես Գասպարին՝ Մարտի 1-ի զոհերի նկարներով։
Հիշեցնենք , որ այսօր Մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված, վերաքննիչ բողոքների քննությունն է տեղի ունենալու:

Քոչարյանի ընդդիմադիրները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը,ապա վանկարկեցին՝ «Պրիվետ,Ռոբ»։

Քոչարյանի աջակիցներն էլ, ի պատասխան,սկսեցին վանկարկել՝ «Քոչարյան,հերոս»։

Հեռարձակումը՝ Yerevan.today-ի