Բացել լրահոսը Փակել լրահոսը
1560422950_mycollages-53
A A
Հասարակություն

Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակում է տեղի ունեցել. լցանավերից մեկը խորտակվել է

Օմանի ծոցում հարձակում են գործել երկու նավթային լցանավերի վրա  Դրանցից մեկը պատկանում է նորվեգական Frontline ընկերությանը, մյուսը ճապոնական Kunihana Sangyo ընկերությանը։

Նորվեգական Front Altair լցանավը, ըստ միջազգային որոշ լրատվամիջոցների, խորտակվել է։ Դրանում, ինչպես փոխանցում է vistanews.ru-ն, եղել են ռուս, վրացի եւ ֆիլիպինցի նավաստիներ։

44 նավաստիներին էլ հաջողվել է ժամանակին տարհանել։

Մյուս լցանավը այրվում է։