Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130354
A A
Հասարակություն

ՀՀ քաղաքացու հետ նույն բանտախցում կա 6-7 ադրբեջանցի (տեսանյութ)

 «Ոչ անտարբերությանը» կոչերով ու վանկարկումներով Կառավարության շենքի դիմաց  պահանջում են Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի արտահանձնումը:

«ՀՀ քաղաքացին Հայաստանում պիտի կրի իր պատիժը». պահանջում են ակցիայի մասնակիցները:

Արման Առաքելյանի ընկերների խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարության բերած պատճառը անհիմն է, և մինչև օրս արժանահավատ պատճառաբանություն չեն ներկայացրել:

«Ամեն վայրկյան նրա կյանքը վտանգի տակ է: Նույն բանտախցում գտնվում են 6-7 ադրբեջանցիներ, որոնք Սաֆարովի վառ օրինակն են»,- անհանգստություն են հայտնում դատապարտվածի ընկերները:

Հիշեցնենք, որ 46-ամյա Արման Վալերիկի Առաքելյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի Պուշկինսկի շրջանային դատարանի 18.11.2016թ. դատավճռի համաձայն՝ դատապարտվել է  18 տարի ժամկետով ազատազրկման Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-րդ մասով (սպանություն) և 126-րդ հոդվածի   2-րդ մասի ա կետով (մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) նախատեսված արարքներ կատարելու համար:

ՌԴ-ն համաձայնություն է հայտնել Հայաստանին փոխանցել քաղաքացուն, ՀՀ արդարադատության նախարարությունում բազմիցս ուսումնասիրվել է պատժի մնացած մասը կրելու նպատակով ՌԴ-ից ՀՀ փոխանցելու հարցը, սակայն մերժվել է՝ նպատակահարմար չգտնելով: