Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0421
A A
Հասարակություն

Արցախում տեղի ունեցածը ինչ-որ չափով չափազանցված է ներկայացվում. Թ. Պողոսյան (տեսանյութ)

Տեղի է ունենում այն, ինչ պետք է տեղի ունենար. այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Արցախում տեղին ունեցած պաշտոնանկություններին։

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» նշանաբանը, ըստ Պապյանի, վերաբերում էր նաև այդ իշխանությունների հետ փոխկապակցված Արցախի իշխանություններին։
 
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով՝ Արցախը չունի այն բազան, որով կարելի էր սպասել մեծաթիվ փոփոխությունների։
 
Իսկ պաշտոնանկությունները, նրա կարծիքով, կապված են թե՛ ակնկալվող փոփոխություններով, թե՛ Արցախում կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններով։
 
Պողոսյանն ասաց, որ Հայաստանում նույնպես քաղաքական պայքար է ընթանում, և Արցախում տեղի ունեցածը ինչ-որ չափով չափազանցված է ներկայացվում։ 
 
Նա հարցադրում արեց, թե ինչպես անել, որ Արցախում ընտրությունները տեղի ունենան ժողովրդավարության չափանիշներով և կարևորեց Հայաստանից Արցախում ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության կազմակերպումը, օժանդակությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։
 
Պողոսյանը հղում արեց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի այն պնդմանը, թե Վիտալի Բալասանյանի հրաժարականը պայմանավորված է եղել Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հանգամանքով։ 
 
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը համամիտ է Բալասանյանի մասով պնդմանը՝ նշելով, որ խոսակցություններ էին տարածվել, թե Բալասանյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը։ 
 
Լևոն Մնացականյանին Արցախի ոստիկանապետի պաշտոնում նշանակելը, ըստ Գրիգորյանի, պայմանավորված է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գործոնով։ Բաբայանը ստորագրահավաք է սկսել Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար, որպեսզի կարողանա մասնակցել նախագահի ընտրություններին, իսկ այս ստորագրահավաքին, ըստ «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամի, հետևելու են ակցիաներ, և Բակո Սահակյանին հավատարիմ մարդ է պետք՝ ի դեմս Լևոն Մնացականյանի։ 
 
Իգոր Գրիգորյանին նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակելը, Գրիգորյանի համոզմամբ, հետագայում Արցախում ստեղծվելիք հետաքննող մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելու հեռանկարով է պայմանավորված։