Բացել լրահոսը Փակել լրահոսը
Artashati bnakich (1)
A A
Հասարակություն

Գումար կորզելու միտում է տեսնում. Վերին Արտաշատի բնակչին հող չեն տալիս

ՀՀ  Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Մարտին Վարդանյանը մինչ օրս չի կարողանում ստանալ իրեն հասանելիք հողակտորը։

1990-ական թվականներին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստանում սկսվել էին հողաբաժանումներ։ «Ա1+»-ի զրուցակցի խոսքով՝ դեռևս Խորհրդային տարիներին Վերին Արտաշատն իր վարչական տարածքից դեպի հյուսիս-արևելք 4 կմ հեռավորության վրա, «Ղռեր» կոչվող դաշտամասում ունեցել է 100 հեկտար հողատարածք, որը փաստաթղթավորված չի եղել։

Այնուհետև տեղի իշխանությունները 1991 թվականին՝ հողաբաժանման տարիներին, տարածքը ներառել են գյուղի վարչատարածքի մեջ և սկսել այն բաժանել։ Նա այդ տարի Երևանում է հաշվառված եղել, վերադարձել է հայրենի գյուղը՝ այնտեղ գրանցվելու, որպեսզի հող ստանա։

«Չգրանցեցին՝ պատճառաբանելով՝ «հողաբաժանումը կվերջանա, նոր կգրանցենք»։ Ես առանձին ծուխ էի Երևանում, ինձ դիտմամբ, միտումնավոր կերպով գրանցեցին հորս ծխի մեջ, որ հող չտան»,- նշեց նա։

2013 թ. նամակով Վարդանյանը դիմել է այդ ժամանակ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին՝ խնդիրը լուծելու համար. «Հանձնարարեց, որ ավագանու նիստ գումարեն, այդ հարցը լուծեն»։ Ավագանու նիստը գումարվել է, որին մասնակցել են տարբեր պաշտոնատար անձինք։ Նրա պնդմամբ, իրեն մերժելու որևէ հիմք չի եղել, սակայն նիստի մասնակիցներն ասել են, որ քննարկելիս իրեն տեղյակ կպահեն և առանց իր ներկայության մերժել են հող տրամադրելու դիմումը։

Հող այնքան կար, Վերին Արտաշատի բնակչի հավաստիացմամբ, որ կարող էր նույնիսկ բավարարել 3 փոքր համայնքի և ստեղծված իրավիճակը գնահատելով այն համոզման է եկել, որ իրենից ցանկանում են գումար կորզել։   

Մանրամասները տեսանյութում