Բացել լրահոսը Փակել լրահոսը
poxqaxaqapet
A A
Հասարակություն

Մյասնիկյան պողոտայում լուսացույց կտեղադրվի. Երեւանի փոխքաղաքապետ

Այս տարի Երեւանում կտեղադրվի 18 նոր լուսացույց՝  Երեւան քաղաքի բյուջեի հաշվին:

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Այս լուսացույցները հնարավորություն կտան կարգավորել որոշ անցումներ եւ կլինեն ձեռքով կառավարելի, որոնք հնարավորություն կտան խուսափել տարբեր վթարներից»,-ասաց պարոն Սարգսյանը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ լուսացույց կտեղադրվի նաեւ Մյասնիկյան պողոտայում. «Վաղը պայմանագիր կկնքենք համապատասխան կազմակերպության հետ, եւ, երևի, երկու-երեք շաբաթվա ընթացքում նախնական կունենանք տեղադրված կարգավորվող լուսացույց: Այս պահի դրությամբ մրցույթ ենք հայտարարել, որ վերգետնյա անցումի համար պատրաստվի նախագծանախահաշվային փաստաթուղթը, որը հնարավորություն կտա եւս մեկ մրցույթ իրականացնել, որպեսզի դա կառուցվի: Ցանկացած որոշում, որը կայացվում է այսօր, ժամանակ է պետք այն իրականացնելու համար»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:   

Հիշեցնենք, որ օրեր առաջ բնակիչները հերթական վթարից հետո պահանջում էին այստեղ անցում սահմանել։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք վաղը: