Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ չէ. Արարատի մարզպետը կրկին պարզաբանում է    (տեսանյութ)

Թեև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը արձակուրդում է, այնուամենայնիվ նա Ազգային ժողովում մասնակցում է 2018թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը:

Լրագրողները մարզպետից հետաքրքրվեցին կոկորդիլոսների բուծարանների բացումից, ընթացքի մե՞ջ է այդ գործընթացը, ինչին ի պատասխան մարզպետը դրական պատասխան տվեց, նշելով, որ ընթացակարգ կա, պետք է անցնի:

Հնարավոր է, որ կոկորդիլոսների  մասին Ձեր աղմկոտ հայտարարությունից հետո, ներդնողը զղջացե՞լ է, հետաքրքրվեցին մարզպետից: «Չի զղջացել, ավելի պատրաստակամ է այդ ծրագիրը կյանքի կոչել»,- ընդգծեց մարզպետը:

Գարիկ Սարգսյանը ստիպված եղավ կրկին հիշեցնել, որ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած իր խոսքը սխալ են հասկացել և հարկ համարեց կրկին բացատրություն տալ: «Մենք չունենք մաքսային  կոդ՝ նախատեսված կոկորդիլոսի ձվի համար, մենք ունենք մաքսային կոդ՝ թռչնի ձվի համար։ Այսինքն` կներկրվի կոկորդիլոսի ձու՝ թռչնի ձվի անվան տակ։ Սա է եղել ամբողջ պատմությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: