Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-yZMoHMlQoa
A A
Հասարակություն

Ալափարս համայնքի ոռոգման ջրի հարցն այս պահի դրությամբ լուծվել է

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ առավոտյան Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակիչները փակել էին դեպի Աղվերան տանող ճանապարհը։ Նրանք  բողոքում էին ոռոգման ջրի պակասից։

Սակայն մեզ հետ զրույցում Ալափարս համայնքի ղեկավար Արտակ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ երեկվա բողոքի ցույցի ժամանակ իրենց մոտ է գնացել Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը, և իրենց գյուղի ոռոգման ջրի հարցն այս պահի դրությամբ լուծվել է:

«Երեկ փոխմարզպետի առաջարկությունով ինքնահոս ջրերը մի քիչ բարձրացվեց,  թողունակությունը մի քիչ բարձրացվեց, որպեսզի գյուղ մի քիչ ջուր մտնի: Ջրատարի մակարդակը բարձրացրեցին, ու սինֆոնային համակարգով ջրագիծն աշխատեց: Այս պահին գյուղը ջուր է մտնում, ոչ շատ մեծ ծավալով, բայց մարդիկ կարող են բավարարվել այդքանով: Ընդհանուր համաձայնության եկանք, որպեսզի այս ընթացքում առաջարկություններ ներկայացնենք Կառավարությանը, որպեսզի  թույլտվություն տա, որ մենք  ջրատարի կողքից միացնենք այդ համակարգը, և ջուրը գա ինքնահոս եղանակով»,- ասաց Արտակ Սարիբեկյանը:

Վերջինս նաև ասաց, որ թեև այս պահին ոռոգման ջրի հարցը լուծվել է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ եթե վաղը ջրատարի ջրի մակարդակը նվազի, իրենք ջուր կունենան, թե ոչ: