Բացել լրահոսը Փակել լրահոսը
64292838_357008908544575_965182587108589568_n
A A
Հասարակություն

Հատուկ միջոցը արձակվել է Երանոսյանի գտնվելու վայրից. տուժող (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության  զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով տուժող Զորիկ Մարտիրոսյանը, որը բեկորային վնասվածք է ստացել, թեև հստակ չի տեսել, որ «Զարյա» տեսակի հատուկ միջոցը Լևոն Երանոսյանն է կրակել, բայց ասում է, որ նկատել է, որ այն արձակվել է Երանոսյանի գտնվելու վայրից։ Հետագաում ինտերնետից է տեղեկացել Երանոսյանի այդ ժամանակահատվածի գործողությունների մանրամասներին:

 Այսօրվա դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում  Զորիկ Մարտիրոսյանն ասաց, որ միջոցառումը, որին ինքը մասնակցել է, միայն ցույց չէր, այնտեղ ազգի ճակատագրի հարցն էր լուծվում:

Խոսելով Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Զորիկ Մարտիրոսյանն ասաց, որ միայն նրա նկատմամբ չպիտի մեղադրանք առաջադրեն:

«Մենակ իրան չէ, այլ նրանց,ովքեր էս ազգը  քերում են մինչև հիմա ու ժողովրդից քերած փողերով հիմա ժողովուրդ են առնում, նորից լարում ժողովրդի դեմ: 51 տարեկան մարդ եմ, թոռ ունեմ, ուզում եմ իր ապագան լավ լինի, ոչ թե մենակ իրանց թոռների ու խոխեքի մասին մտածեն»,- ասաց Զորիկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ  ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կասկածվում է  հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Խոսքը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանության կողմից հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ՝ մասնավորապես լուսաձայնային նռնակեներ կիրառելու մասին է։