Բացել լրահոսը Փակել լրահոսը
916660
A A
Հասարակություն

Մեղադրական կողմն առաջարկեց բժշկական քննության ենթարկել Մանվել Գրիգորյանին

Երևան քաղաքի Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի բողոքն ընդդեմ Առաջին ատյանի դատարանի՝ Գրիգորյանին կալանքի տակ պահելու որոշման։
 
Մեղադրական կողմն առաջարկեց բժշկական քննության ենթարկել ԵԿՄ նախկին նախագահին՝ առողջական վիճակը պարզելու համար, որից հետո միայն քննության տակ առնել խափանման միջոցի փոփոխման հարցը։ 

Իր հերթին փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ դեկտեմբեր ամսին Մանվել Գրիգորյանի առողջության վերաբերյալ բժշկական փորձաքննության փաստաթուղթը ստորագրել է առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը (ներկայումս Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը)՝ այդ կերպ խախտելով օրենքը, քանի որ այդ պահին վարչապետի հրամանագրով ազատված է եղել փոխնախարարի պաշտոնից։