Բացել լրահոսը Փակել լրահոսը
50863664_10157273053645809_227311728256352256_n.thumb
A A
Հասարակություն

Միջնորդություն ներկայացվեց՝ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու որոշումը վերացնելու վերաբերյալ

Մանվել Գրիգորյանի փաստաբանները դատարանին միջնորդություն ներկայացրեցին վերացնել իրենց պաշտպանյալի կալանքի տակ պահելու՝ ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի մայիսի 2-ի որոշումը։
 
Մեղադրական կողմն առարկեց՝ նշելով, որ ազատության մեջ լինելով ամբաստանյալ Գրիգորյանը կխոչընդոտի գործի քննությանը։ Դատախազ Դոլմազյանն ասաց, որ նախկինում Մանվել Գրիգորյանը հեռախոսազանգի միջոցով հորդորել է իր ենթակային ստանձնել իր մեղքը։